Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը և թիվ 259 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը. կան վիրավորներ. shamshyan.com

Փետրվար 01,2017 12:36

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի դիմաց բախվել են 50-ամյա Մաքսիմ Մովսիսյանի վարած Yutong մակնիշի 33 20 Լ համարանիշի և 38-ամյա Հայկազ Ասրյանի վարած թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թիվ 259 ավտոբուսը սպասարկում է Երևան-Աբովյան երթուղին, իսկ թիվ 9 տրոլեյբուսը՝ Ավան-Պրոսպեկտ երթուղին։ Իսկ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728