Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ մրցավար

Փետրվար 02,2017 10:22

Եվրոպայի գործող չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը երեկ մեկնարկած ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնությունում կատարում էր գլխավոր մրցավարի պարտականությունները:

Նրան այդ դերում տեսնելն անսովոր էր: Aravot.am-ը անվանի մարզուհուն խնդրեց պատասխանել, թե սա, արդյոք նշանակում է, որ արդեն մտածում է մարզական ակտիվ կարիերան ավարտելու մասին:

«Ո՜չ, ի՜նչ եք ասում: Ես որակազրկված չեմ, այլ առայժմ ժամանակավորապես հեռացվածի կարգավիճակում եմ: Ամեն օր մտնում եմ մարզադահլիճ եւ մարզվում եմ: Կանանց ծանրամարտում նոր քաշային կարգ է սահմանվել՝ 90 կիլոգրամ: Այդ նորամուծությունը, կարծես, հատուկ ինձ համար է եւ չեմ կարող դա ձեռքիցս բաց թողնել: Իսկ մրցավարություն առաջին անգամ չէ, որ անում եմ, երբ ինքս չեմ մասնակցում», – ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728