Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ համակարգ փոխելը ո՞րն է, ինչու առաջ ուզում էին լավ բան անել, չէի՞ն կարողանում». Լեւոն Թոքմաջյան. «Հրապարակ»

Փետրվար 02,2017 12:24

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն ամեն օր հեռուստաեթերով լսում է կոչեր ու էլի կոչեր։ Ասում է՝ այդ ամենից լավ բան չի սպասում, ապա մանրամասնում, թե ինչ նկատի ունի. «Գիտե՞ք ինչու լավ բանի չեմ սպասում, որովհետեւ այդ համակարգ փոխելը ո՞րն է, ինչու առաջ ուզում էին լավ բան անել, չէի՞ն կարողանում։ Ամեն ինչ կախված է ցանկությունից, կա՞ր ցանկություն՝ չկար, հիմա որտեղի՞ց պետք է լինի այդ ցանկությունը։ Մեկ է՝ խորհրդարանում լինելու է կայուն մեծամասնություն, իսկ ի՞նչ է նշանակում կայուն մեծամասնություն, դա ինձ համար անհասկանալի է, կարծում եմ՝ էլի նույն բանն է լինելու, եւ ոչինչ չի փոխվելու։ Թվերի վերադասավորությունից հաշիվը չի փոխվում։ Ոնց նայում եմ, տեսնում եմ, որ բոլորն ուզում են խորհրդարան։ Այնպիսի մարդիկ են ուզում գնալ խորհրդարան, որ ունեն բիզնես, գործարար մարդիկ են։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ուզում գնալ, պարզ է մի բան. ուզում են լինել անձեռնմխելի, ոչ ոք իրենց ձեռք չտա, եւ ավելի ազատ իրենց գործերը կատարեն։ Թող անեն, ինչ ուզում են, բայց ժողովուրդը դրանից ինչ-որ բան շահելո՞ւ է, ես կարծում եմ, որ ոչինչ չի շահելու»։

Թոքմաջյանը չի հավատում, որ մեր օրերում կարող են հրաշքներ կատարվել, որովհետեւ ամեն ինչ հաշվարկված է, մտածված, իսկ իշխանության կերակրատաշտից օգտվողներն էլ այսօր դեմ են դուրս գալիս նույն իշխանությանը։

«Ինչի՞ համար են դեմ դուրս գալիս՝ վիրավորված են, նեղացա՞ծ, ոչինչ չենք կարող իմանալ, դրա համար շատ հարցեր այնքան մութ են։ Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը որ ուզեր, շատ հարցեր չէ՞ր կարող լուծել, վարչապետ էր, չէ՞, իսկ ինչո՞ւ չարեց, որովհետեւ չէր ուզում, կամ թույլ չէին տալիս։ Սեյրան Օհանյանը, ով կամ դուրս եկավ, կամ հանեցին, իշխանության մեջ էր, կառավարության անդամ, ինչո՞ւ է այսօր դեմ դուրս գալիս։ Թող պատճառաբանի, ասի՝ այսինչ բաների համար դուրս եմ գալիս։ Կամ՝ Վիկտոր Դալլաքյան, դու անընդհատ նախագահի կողքին ես եղել, խորհրդական, խորհրդարանում նրա ներկայացուցիչը, ի՞նչ կատարվեց, ինչու այսօր դեմ ես դուրս գալիս։ Չի ասվում, էլի մութ է մնում մեզ համար։ Այնպես որ, այնքան մութ բաներ կան, որ ինչպե՞ս կարող ենք սպասելիքներ ունենալ… Ես ոչ թե ինչ-որ մեկին պաշտպանում եմ, այլ ուզում եմ ինձ նման հարյուրավոր, հազարավոր մարդիկ իմանան, թե ինչումն է գաղտնիքը, ի՞նչ է եղել՝ իր հետ վա՞տ են վարվել, ուզեցել է բիզնես անի, չե՞ն թողել, թե՞ արտառոց բաներ է նկատել, բայց ի վիճակի չի եղել բարձրաձայնել»,- ասում է Թոքմաջյանն ու ընդգծում, որ քանի դեռ շատ բաներ չգիտենք, չենք կարող սպասելիքներ ունենալ։ Իսկ եթե մի բան չի բացահայտվում, ուրեմն այս ամենը խաղեր են։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728