Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական Արագած Ախոյանը Արագածոտնում առաջադրվելու է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով

Փետրվար 02,2017 20:12 Share

Այսօր ԲՀԿ խմբակցության Արագած Ախոյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու է Արագածոտնի մարզում՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով:

Նա ասաց, որ պետք է կարողանան այնպես անել, որ արժանապատիվ պայքարի մեջ մտնեն մրցակիցների հետ. «Ոչ ոք չի կարող ասել՝ կընտրվի, թե չի ընտրվի, կարեւորը՝ արժանապատիվ դուրս գալ այս ամեն ինչից»:

Հարցին՝ կուսակցական դառնալո՞ւ եք՝ Արագած Ախոյանը պատասխանեց. «Առայժմ ոչ»:

Նա ասաց, որ իրեն եղել է առաջարկ, նաեւ իր ցանկությունն է եղել առաջադրվելու: Ըստ նրա, այն գործառույթները, որ հիմա ինքն իրականացնում է, առանց իշխանությունների հետ համագործակցելու, առանց նրանց կոորդինացնելու անհնար է իրականացնել: Չի կարող լինել մեկ այլ դաշտում ու զբաղվել Թուրքիայի հարցով՝ առանց իշխանությունների հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել