Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակային կենսաթոշակային ֆոնդին առաջարկվում է փոխանցել աշխատավարձի ոչ թե 5, այլ 10 տոկոսը

Փետրվար 06,2017 19:10

Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանն այսօր ԱԺ-ում առաջարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 ծրագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել: Նախագծով առաջարկվում է պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում ներառել «Ավտոմատիկա» ընկերությունը:

Այն մինչեւ 2015-ը եղել է ՊՆ-ի կազմում: Ռազմական արդյունաբերության հարցում այդ ընկերությունը, ըստ էության օգուտ չի տվել, չի կարողացել հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի նորոգման աշխատանքները կազմակերպել, հետեւաբար նպատակահարմար չէ այն ընդգրկել այդ գործընթացներում: Առաջարկվում է նաեւ մասնավորեցման գործընթաց սկսել:

Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն էլ ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:

Նա ասաց, որ միջոցների կառավարման արդյունավետության համար են գնում այս փոփոխություններին եւ առաջարկում են, որ բարձր եկամուտ ստացող անձինք,որոնք համոզվել են, որ համակարգը կայացել է, ոչ թե 5, այլ առնվազն 10 տոկոսը տան աշխատավարձից, որ կարողանան հատուցում ապահովել: Դա լինելու է կամավոր, կարող են 10 տոկոս կիրառել, եթե չեն հարմարվում, նորից կարող են վերադառնալ 5 տոկոսի: Ներսես Երիցյանը հույս ունի, որ բազմաթիվ քաղաքացիներ կսկսեն օգտվել դրանից:

Բացի այդ, եթե գործող օրենքում մարդը պետք է հատուկ դիմում գրեր, որ իր տարեկան հաշվետվությունները ստանար, հիմա թափանցիկությունն է մեծացվում եւ կարող է էլեկտրոնային մեյլով ստանալ իր կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ բոլոր հաշվետվությունները:

Ներսես Երիցյանն ասաց, որ անբուժելի հիվանդությունների դեպքում, մարդիկ չէին կարողանում արագ կանխիկացնել գումարները, այդ գործընթացը երկար էր տեւում, ուստի հստակ ժամկետ է սահմանվել, որ 7-10 օրվա ընթացքում նրանք կարողանան ստանալ իրենց գումարը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728