Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Խոջոյանը ադրբեջանական բանտից պրծավ, հայկականից՝ ոչ

Փետրվար 09,2017 14:20

2016թ. հունիսի 24-ին Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանի  սպանության մեջ մեղադրվող  26-ամյա Արսեն  Խոջոյանի նկատմամբ  2016թ. հունիսի  29-ին նշանակվել է  դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որի  եզրակացությամբ  նա մեղսունակ է ճանաչվել:  Ա.  Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից մինչեւ ապրիլը 10-ը գտնվել է Ադրբեջանի տարածքում:  Ա. Խոջոյանի պաշտպան Աննա Մեժլումյանից տեղեկացանք, որ  2016թ. հունիսի 25-ին այդ քրեական գործով նշանակվել է դատահետքաբանական եւ դատակենսաբանական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունն ավելի քան 7 ամսվա ընթացքում չկա: Այդ պատճառով քրեական գործով նախաքննությունը  ձգձգվում է:

Ա. Մեժլումյանն ասաց, որ Ա. Խոջոյանը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:  Նախաքննական մարմնի կողմից  իր կալանքի ժամկետի երկարացնելու միջնորդությունների ժամանակ Ա. Խոջոյանը դատարան գալու ցանկություն չի հայտնում, ասելով որ մեկ է՝  ամեն դեպքում իր կալանքի  ժամկետը երկարացնում են:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728