Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վթար` Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է

Փետրվար 11,2017 10:39

Փետրվարի 11-ին, ժամը 02:19-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 3-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է,որ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի  35 AU 637 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Մ.) և «Fiat» մակնիշի 35 LP 019 պետհամարանիշով (վարորդ՝ Տ. Բ.) ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել ուղևորներ՝ Վ. Պ.-ին (2008 թ.), Գ. Է.-ին (1982 թ.), Կ. Մ.-ին (1974 թ.), Ռ. Պ.-ին (1986 թ.) և մոտեցրել շտապօգնության մեքենային, ովքեր հոսպիտալացվել են Ստեփանավան քաղաքի ԲԿ:

Բժիշկները Վ.Պ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ ծանր:

«Wolkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել Ա. Մ.-ի (1954 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728