Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք իմ զորքն եք. կաշին քերթելու եմ, եթե լավ չաշխատեք». Արթուր Բաղդասարյան

Փետրվար 11,2017 14:24

«Դուք իմ թիմակիցներն եք, իմ զորքն եք: Ժողովրդի լեզվով ասած՝  կաշին քերթելու եմ, եթե լավ չաշխատեք»,-«Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարի ընթացքում այսօր դիմելով ներկա պատվիրակներին՝ ասաց ՀՎԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: «Պետք է լավ աշխատենք՝ մեր հայրենիքի եւ զավակների համար»,-հավելեց նա:

Մատնանշելով իր եւ կուսակցության առջեւ դրված որոշ խնդիրներ՝ նա համոզմունք հայտնեց, որ 18 տարեկանները բանակում չպետք է ծառայեն. «Պետք է ձեւավորվի մասնագիտացված բանակ: Ինչո՞ւ չենք կարող դա անել, մեր գումարները բավարարում են: Գողոնն ու կողոպուտը պետք է վերացնել»:

Բաղդասարյանը նաեւ նշեց, որ նվազ հասարակական վտանգավորություն ունեցող արարքների համար ազատազրկումը պետք է վերանա որպես պատժի միջոց. «Պետք է ներդնել պատժի այլընտրանքային համակարգ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728