Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք» դաշինքը կգլխավորի Էդմոն Մարուքյանը

Փետրվար 14,2017 12:19

«Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին եռյակը հայտնի է`Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան: Այդ մասին քիչ առաջ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մանե Թանդիլյանը: Հիշեցնենք, «Ելք» դաշինքը ստեղծվել է «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունների համատեղ հուշագրի հիման վրա:

Որոշումն ընդունվեց այսօր կայացած քվեարկության արդյունքում: Քվեարկությանը յուրաքանչյուր կուսակցությունից մասնակցել է 13-ական պատվիրակ:

Իր խոսքում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կես կատակ- կես լուրջ նկատեց` «Էդմոն Մարուքյանի հաջողակ լինելը ոչ թե միֆ է, այլ իրականություն»: Էդմոն Մարուքյանն էլ շնորհակալություն հայտնեց գործընկերներին`վստահության համար, ասաց, որ սա իր համար անակնկալ էր ու փաստեց, որ որեւէ անձի որեւէ տեղում լինելը էական դերակատարում չի ունենալու ընդհանուր գործի հաջողության համար: Իրենք աշխատելու են միասնական թիմով, միասնական գաղափարի համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728