Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես դիմավորեցին Ծառուկյանին. Հովիկ Աբրահամյանի տղան առաջադրվում է ռեյտինգայինով (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 16,2017 14:50

Այս պահին Գագիկ Ծառուկյանը Մոսկվա կինոթատրոնում հանդիպում է իր դաշինքի անդամների հետ: Հանդիպումը փակ է եւ միայն «Կենտրոնին» են թույլ տալիս նկարահանել: Մեզ տառացիորեն դուրս արեցին դահլիճից՝ թեւերից բռնած՝ ասելով, թե հանդիպումը փակ է, թույլ չեն տալիս նկարել:

Ծառուկյանին դիմավորեցին ծափերով: Նրան սպասում էին ԲՀԿ անդամները, Իշխան Զաքարյանը, իսկ Հովիկ Աբրահամյանի բարեկամները, մասնավորապես Կարինե Պողոսյանը, Արգամ Աբրահամյանը Ծառուկյանից շատ ավելի շուտ էին եկել եւ նրան սպասում էին դահլիճում:

Արգամ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն առաջադրվելու է Արարատի մարզում ռեյտինգայինով եւ այդ մասին շուտով կանի հայտարարություն:

Գագիկ Ծառուկյանը լրագրողների հարցերին չպատասխանեց, նա միայն ասաց, որ երբ իրենց ցուցակը հրապարակվի, այն ժամանակ էլ ամեն ինչ կիմանանք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728