Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հանրային պաշտոն զբաղեցրած անձը մեղադրվում է մարդասպանություն պատվիրելու մեջ, մոտիվը չպե՞տք է հրապարակվի»․ Ռուբինյանն արդարացնում է ՔԿ-ին

Օգոստոս 11,2026 12:27 Share

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու Արուսյակ Ջուլհակյանին Արտաշատի նախկին համայնքապետ, նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի գործի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մասին։

«Օրերս Հայաստանի Քննչական կոմիտեն խայտառակ մի հաղորդագրություն տարածեց, որն այնքան ակներեւ էր մարդու անձնական տվյալների ու անձնական կյանքին միջամտության առումով, որ ՄԻՊ-ն արագ արձագանքեց։ Խոսքը վերաբերում է Հովիկ Աբրահամյանի որդու գործի հետ կապված անձնական տվյալների հրապարակմանը։ Դիմում եմ ձեզ՝ որպես պետաիրավական հանձնաժողովի ապագա նախագահ, նաեւ որպես կին՝ ձեր դիրքորոշումը ո՞րն է, նաեւ ակնկալում եմ ձեր դատապարտման խոսքը, որ ապագայում ՔԿ-ն քաղաքական ճղճիմ նպատակներով նման խայտառակ հաղորդագրություններից զերծ մնա»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Ի պատասխան Արուսյակ Ջուլհակյանն ասաց․ «Այո, ծանոթ եմ ես այդ հաղորդագրությանը։ Եվ եթե դուք ինձանից ուզում եք լսել հենց կոնկրետ այդ բառը, այո, դատապատում եմ։ Ես չեմ ուզում, որ մենք այստեղ պարտադիր տեսնենք դիտավորություն, այլ գուցե պրոֆեսիոնալիզմի խնդիր է»։

Մանրամասները՝ տեսանյութում.

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հարցրեց Արսուսյակ Ջուլհակյանին․ «Տիկին Ջուլհակյան, եթե հանրային պաշտոն զբաղեցրած անձը կամ քաղաքական գործիչը մեղադրվում է մարդասպանություն պատվիրելու մեջ, կարեւոր չէ՝ մեղավոր է, մեղավոր չէ, բայց մեղադրվում է, ձերբակալվում է, կալանավորվում է, հարց է ծագելու մոտիվի վերաբերյալ։ Չեք կարծո՞ւմ, որ պատկան մարմինները, եթե տալիս են հաղորդագրություն, պետք է տան նաեւ հաղորդագրություն ենթադրյալ մոտիվի վերաբերյալ։ Հակառակ դեպքում բոլորը չեն հարցնի՞՝ այս մարդուն ինչո՞ւ եք ձերբակալել»։

Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց․ «Մոտիվը, իհարկե, պետք է ներկայացվի, բայց մոտիվի ներկայացման շրջանակներում պետք է նաեւ իրավաչափության ու համաչափության սկզբունքի մասին չմոռանանք։ Այս հարցում կոնկրետ անձն է մեղադրվում կոնկրետ գործողություն կատարելու մեջ։ Եթե այդ շրջանակներում այլ անձի անձնական կյանքի վերաբերյալ տեղի է ունենում հաղորդագրության տարածում, մենք պետք է հասկանանք, թե այդ ինֆորմացիայի հրապարակումը որքանով էր անհրաժեշտ այդ մոտիվի ամբողջական բացահայտման տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ կարելի էր այդ հաղորդագրությունն ավելի մեղմ ձեւակերպումներով տարածել»։

«Ես լավ չեմ հասկանում՝ տվյալ դեպքում ո՞նց էր հնարավոր տվյալ մոտիվը հրապարակել առանց ձեր ասած ինֆորմացիան հրապարակելու»,- արձագանքեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31