Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժական գրախանութը վաղը կշրջի քաղաքով մեկ, գրքերի աննախադեպ զեղչեր կգործեն

Փետրվար 18,2017 12:49

Վաղը՝ փետրվարի 19-ին, գիրք նվիրելու օրվա առիթով, հայտնի դեմքեր քաղաքի տարբեր հատվածներում կմասնակցեն գիրք վաճառելու նախաձեռնությանը:

«Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումներն ավելի մասշտաբային կլինեն: Չկա փոքր ու մեծ գրախանութ, որ տրամադրված չէ այդ տոնին: Զարդը կլինի շարժական գրախանութը, որն առաջին անգամ է գործելու:  Տասներկուսին Ազատության հրապարակից կմեկնարկի ու կլինի տարբեր վարչական շրջաններում, գրքերն էլ կվաճառվեն զգալի զեղչերով: Կա նաեւ հանրային դեմքերի մասնակցություն, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նույնպես հայտարարել է, որ կմասնակցի»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Ըստ նրա՝ «Նախորդ տարիների համեմատ տեսնում ենք, որ տոնը իրադարձության է վերածվում, սոսկ օրացույցային նշում չէ: Որպես տոնը մասսայականացնելու նախաձեռնողներ՝ ուրախ ենք, որ գրքասերների ու գրախանութների նախաձեռնություններն այս տարի շատ են, շատ մարդիկ ու կազմակերպություններ են վարակվում, կա նաեւ պետության գործուն մասնակցությունը: Տարվա ընթացքում գիրք նվիրելը դարձավ մի տեսակ մոդա, այլ առիթներով եւս սկսեցին իրար գիրք նվիրել»:

«Սա արվում է, որ նսեմացված մասնագիտություն կա՝ կոչվում է  գրավաճառ, բարձրացնենք իր տեղն ու դերը»,- ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով facebook-ում գրքեր լայքելու եղանակով շահումներին՝ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ վերջին տարիներին գրքեր սկսել են շահել նրանք, որոնք, իսկապես, դրա կարիքն ունեն, ու շատերը, որոնք ամաչում էին գիրքը տարածել facebook-ի իրենց էջում ու լաքեր խնդրել, որ շահեն, հասկացել են, որ դա տոնի խորհուրդ ունի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728