Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման մարդիկ «յադերնի նասիտելներ» են». գեներալ Մանվելը՝ Սեյրան Օհանյանի մասին

Փետրվար 18,2017 17:43

ԵԿՄ համագումարի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ վերընտրված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը մեկնաբանեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն առ այն, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան:

«Քաղբանտարկյալներ միշտ էլ եղել են՝ բոլոր ժամանակներում: Եթե ինքը քաղբանտարկյալների տեղը գիտեր, մի անգամ գոնե պետք է արտահայտվեր իր իշխանության ժամանակ: Մի քանի օրվա մե՞ջ եղան քաղբանտարկյալ»,-զարմանք արտահայտեց Մանվել Գրիգորյանը, ապա ընդգծեց, որ Սեյրան Օհանյանն իր մարտական ընկերն է:

«Նման մարդիկ «յադերնի նասիտելներ» են: Պետական պատասխանատու մարդիկ երբ սկսում են պետությունից դժգոհել, դժվարանում եմ հասկանալ: Այդ մարդիկ պետական անվտանգությունը գիտեն, գաղտնիքները…»,-անդրադառնալով Օհանյանի՝ իշխանությանը դեմ  լինելու մասին հայտարարությանը, ասաց Մանվել Գրիգորյանը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ջարդելով-ծեծելով «վլաստափոխություն չի լինում», անհրաժեշտ է բնական սերնդափոխություն: ՀՀ անվտանգությանն առնչվող հարցին էլ ԵԿՄ նախագահն այսպես պատասխանեց. «Ծիտը որ ծիտ ա, եթե չուզենա իր ձագին, իր տունը պաշտպանել, ուզում է՝ պալատում ապրի, կգան ձեռքից կտանեն: Մեզանից է կախված երկրի անվտանգությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728