Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է խոշոր չափերի հասնող թմրամիջոց և «Մակարով» ատրճանակ

Փետրվար 20,2017 19:20

Փետրվարի 20-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, թմրամիջոցներ ձեռք բերելու, իրացնելու և պահելու կասկածանքով մայրաքաղաքի Արգիշտի փողոցի թիվ 17 շենքի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել Գյումրիի բնակիչներ, 1979 թ. ծնված Արման Ոսկանյանին, 1986 թ. ծնված Յուրի Կեցեմոնյանին, 1975 թ. ծնված Ռուստամ Սարգսյանին, 1967 թ. ծնված Դալաթ Փարթոևին և ԻԻՀ քաղաքացի, 1976 թ. ծնված Աբուլֆազ Չաուշի Հասանին:

Ռուստամ Սարգսյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է կոնֆետի թղթերով փաթեթավորված, մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով, ափիոնի նմանվող, 4 կիլոգրամից ավելի զանգված:

Արման Ոսկանյանի մոտից հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, և երեք դեղահաբ, որոնցից մեկը՝ մանրացված:

Ըստ Ոսկանյանի՝ իր մոտից հայտնաբերված դեղահաբերը մեթադոն տեսակի թմրամիջոց են:

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728