Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի անդամը խոսել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ մշակութային ցեղասպանության մասին

Մարտ 02,2017 12:45

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Թիմ Ուիլսոնը բարձրացրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված մշակութային ցեղասպանություն հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ներկայացուցիչների պալատում իր ելույթի ժամանակ Ուիլսոնը նշել է, որ Հայոց ցեղասպանության տարիներին հայերին կոտորելուց բացի փորձ է արվել նաև ոչնչացնել հայկական մշակույթը: «Դա կանխամտածված փորձ էր ջնջելու ոչ միայն հայերին, այլ նաև նրանց մասին հիշողությունը` ոչնչացնելով հայկական ժառանգությունն ու մշակույթը, ինչպես, օրինակ, արվեստի գործերն ու ճարտարապետական հուշարձանները: Կարճ ասած` դա ոչ միայն մարդկային ցեղասպանություն էր, այլ նաև մշակութային»,- նշել է Ուլիսոնը:

Նա ընդգծել է, որ հայկական մշակույթի վերացման մասին վկայությունները զետեղված են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքում: «Օսմանյան կայսրության նպատակն էր ջնջել հայ ժողովրդի կյանքն ու հիշողությունները»,- ընդգծել է Ներկայացուցիչների պալատի անդամը` նշելով, որ բոլորը պետք է հանձնառու լինեն այն գործին, որ կատարվածն այլևս երբեք չկրկնվի: Նա շեշտել է նաև, որ մեկ քառորդով հայ լինելու փաստը ևս իր դերակատարումն ունի խնդրի նկատմամբ մշտական հետաքրքրություն պահպանելու հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031