Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք հանձնվենք, ասենք՝ Ադրբեջանը սա է ուզում, տանք իրան». Ռուստամյանը՝ ՀԱԿ-ին (Տեսանյութ)

Մարտ 03,2017 13:37

Այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ խոսելով ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կարգախոսի մասին՝ խաղաղություն, բարիդրացիություն, ասաց, որ այդ կարգախոսը բերելու համար նախ պետք է հարց տանք ՝ ինչը այդպես չէի արել, որ այդ հաշտությունը, բարիդրացիականությունը տեղի ունենա: Ըստ նրա, խաղաղությունը միակողմանի չի կարող տեղի ունենալ: Իր պահվածքով Ադրբեջանն անբանակցելի կողմ է դարձել:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ Ադրբեջանի զիջումն ուղղակի ծիծաղելի է. «Նա առաջարկում է ընդունել ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ եւ դա է պատրաստ տրամադրել Ղարաբաղին՝ մոռանալով, որ մինչեւ այս ամեն ինչը սկսելը ԼՂ-ն արդեն դուրս էր բերվել Ադրբեջանի իրավասության դաշտից»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքերով՝ ըստ էության, ոչ մի զիջում պատրաստ չի կատարել ադրբեջանական կողմը, հիմա ո՞նց են պատրաստվում գնալ խաղաղության, որպեսզի պատերազմը դադարի. «Եթե պատերազմը դադարելու արագ ձեւ ենք որոնում, դրա հեշտ ձեւը հանձնվելն է: Եկեք հանձնվենք, ասենք՝ Ադրբեջանը սա է ուզում, տանք իրան, որպեսզի բավարարենք նրա քմահաճույքները, հասնենք խաղաղության: Սա նորություն չի, որ հրապարակ է բերում այդ քաղաքական ուժի կողմից այդ թեզը: Ժամանակին էլ առաջին նախագահը հրաժարական տվեց այդ պատճառով, որովհետեւ գնում էր այն ճանապարհով, որը կարճ խոսքով նշանակում էր տարածքներ՝ խաղաղության դիմաց»:

Նա ասաց, որ ՀԱԿ-ի այս թեզն այն ժամանակ էլ մերժվեց ժողովրդի կողմից, իսկ ՀՅԴ-ն, դրա դեմ պայքարելով՝ բանտերում հայտնվեց. Նաեւ իր շրջապատում մարդիկ կային, որ չընդունեցին այդ մոտեցումը եւ նա ստիպված եղավ հրաժարական տալ: Հիմա նորից ուզում է վերականգնել նույն թեզերը: Նաեւ փորձում են մոլորության մեջ գցել հանրությանը՝ ասելով, թե հիմա ինչ սեղանին է դրված՝ Մադրիդյան սկզբունքներ կոչվածը նույն իրենց 97-ի ձեռք բերած խաղաղության փաստաթուղթն էր, որը փուլային տարբերակն էր: Այն ժամանակ առաջին նախագահը խոսում էր պատերազմ, թե խաղաղության մասին ու այս նույն թեզերն էին: Բայց մի պարզ հարց ենք տալիս՝ եթե ձեր կարծիքով էդ նույնն էր, ինչո՞ւ Ադրբեջանն այն ժամանակ ամբողջությամբ համաձայն էր դրան, իսկ հիմա՝ չէ, այսինքն, ինչ-որ մի բան այն չի, չէ՞»:

Արմեն Ռուստամյանն ասաց, հրապարակ բերված այդ թեզը ավելի շատ դրսի բարեհաճություն ստանալու խնդիր է:

Հարցին՝ Ձեր կարծիքով առաջին նախագահը չի՞ ուզում, որ Ղարաբաղը անկախ լինի՝ նա պատասխանեց. «Եթե առաջին նախագահը ուզում է դա, մենք կողջունենք, եթե նա հայտարարի, թող Ադրբեջանին ուղղի խոսք, ասի՝ ճանաչեք ԼՂՀ անկախությունը եւ մենք պատրաստ ենք գնալ տարբեր տեսակի փոխզիջումների, բանակցությունների: Այդպիսի հայտարարություն մենք չենք լսել: Եթե այդպիսի հայտարարություն կանի՝ խնդիր չկա, կդառնա այն տեսակետը, որն ի վերջո պաշտպանում ենք մենք՝ ասելով, որ որեւէ զիջման մասին անհնար է խոսել, քանի Ադրբեջանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, որ բանակցությունները տեղից շարժվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Արցախի հարցի լուծման «բանալին»՝ Հայաստանի հզորացման մեջ է,որը չեն ուզում տեսնել,ոչ նախկին,ոչ էլ ներկա իշխանավորները։ Է,թալանով զբաղվողը ՝իվիճակի է իրականացնել առաքինություններ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031