Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» անդամը «Ելք»-ի օգտին քվեարկելու կոչ է անում, այն դեպքում եթե «ՕՐՕ»-ին ձայն չտան (Տեսանյութ)

Մարտ 03,2017 16:11

«Մենք, միանշանակ, պայքարում ենք հանրապետականի դեմ: Ես ուրախ կլինեմ Ռշտուն Մարտիրոսյանին (Ժառանգության» կուսակցության վարչության եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ) տեսնել խորհրդարանում: Բայց ես չեմ պատկերացնում, որ կկարողանամ ինչ-որ օրենքի նախագիծ քննարկել ՍԱՍ-ի Արտակի կամ մյուս հանրապետականի հետ»,-այսօր «Բլից ինֆո» ակումբում նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» եւ «Ելք» դաշինքի անդամ Գեւորգ Գեորգիսյանը:

«Այսօրվա իշխանության հետ ոչ թե պայքարում ենք, այլ այստեղ գլադիատորական կռիվ է գնում: «Ելք» դաշինքի հետ մենք մրցում ենք՝ ներկայացնելով մեր գաղափարներն ընտրողին»,-ասաց Ռշտուն Մարտիրոսյանը: Նշենք, որ եւ Գեորգիսյանը եւ Ռշտուն Մարտիրոսյանը առաջադրվել են 2-րդ ընտրատարածքում:

Մարտիրոսյանն ասաց, որ երբ «Ժառանգությունը» քննարկում էր 2 դաշինքներին միանալու հարցը, ինքը՝ Ռշտուն Մարտիրոսյանը վարչության նիստի ժամանակ քվեարկել է «Ելք» դաշինքին միանալուն. «Իմ կուսակցությունը որոշել է այս տարբերակը, գտնում եմ՝ ճիշտ որոշում է: Եթե որեւէ ընտրող գա ու չվերցնի Օհանյան-Րաֆֆի-Օսկանյանի թերթիկը, կցանկանամ, որ «Ելքի» թերթիկը վերցնի»:

Մեր հարցին՝ արդյոք համակրանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ եւ «Ժառանգությունը», եւ «Լուսավոր Հայաստանը», ըստ շրջանառվող լուրերի, Արեւմուտքից են ֆինանսավորվում եւ աջակցություն ստանում, Ռշտուն Մարտիրոսյանը պատասխանեց.«Այո, նաեւ դրա համար»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ը պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք «Ժառանգության» վարկանիշի վրա բացասաբար չազդեց Զարուհի Փոստանջյանի եւ Անահիտ Բախշյանի՝ կուսակցությունը լքելու հանգամանքը, քանի որ նրանք դրական են ընկալվում հանրության շրջանում, եւ Օհանյանին ու Օսկանյանին միանալն ավելի բացասական չազդե՞ց կուսակցության համբավի վրա:

Ռշտուն Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ կարծում. որ հանրությունը չի վստահի «Ժառանգությանը»: Զարուհի Փոստանջյանի եւ տիկին Բախշյանի որոշումները սուբյեկտիվ են: Դժբախտաբար, հանրությունն այդ գործիչների հետ շփվում է ավելի շատ էկրանից եւ ԱԺ ելույթներով, սակայն երբ ավելի մոտիկից, քննարկումների դաշտում տեսնի այդ մարդկանց, վստահաբար, համակարծիք չի լինի նրանց մոտեցումներին»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պարոն Մարտիրոսյանը նաեւ վստահեցրեց՝ «Երեկ «Ժառանգության» գրասենյակի մոտ հերթ էր՝ անդամագրվելու համար: Մենք այնքան շատ էինք զբաղված, որ նույնիսկ խնդրեցինք ընտրություններից հետո գան»: Իսկ թե քանի քաղաքացի էին դիմել այս կուսակցությանն անդամագրվելու համար, արդյոք այնքան շատ էին, որ չեն հասցրել նրանց անդամագրել, մեր այս հարցին ի պատասխան, պարոն Ռշտունն ասաց՝ մոտ 15 հոգի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031