Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Չինական առակներ. նկարում են հայ երեխաները» ցուցահանդեսի բացումը. (Ֆոտոշարք)

Մարտ 03,2017 19:00

Այսօր Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանում գերիշխում էր չինական մթնոլորտ. տեղի էր ունենալու «Չինական առակներ. նկարում են հայ երեխաները» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կազմակերպել էր Գեղագիտության ազգային կենտրոնը՝ Չինաստանի դեսպանատան եւ այլ աջակիցների հետ:

Բացման ժամանակ խոսեց կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը. «Ես միշտ բարձրաձայնել եմ, որ Գեղագիտության ազգային կենտրոնում առաջին դերակատարները երեխաներն են, երկրորդը՝ դասախոսները: Այսօր հաճույքով ներկայացնում եմ մեր ֆանտաստիկ Սոնա Վանոյանի կատարած աշխատանքը»:

Տնօրենը խոսեց նաեւ երեխաների տաղանդի մասին. «Ասեմ, որ որեւէ այլ երկիր ընդունակ չէ սրան, իսկ պատճառը մեր երեխաների տաղանդավոր լինելն է. դա խնդիր է մեզ համար, որովհետեւ այդ տաղանդավոր երեխաներին պետք է տիրություն անել»:
Ցուցահանդեսի ընթացքում ոչ միայն ներկայացվեցին չինական առակներ՝ նկարազարդումներով եւ բացատրական գրվածքներով, այլեւ կազմակերպվեց թեյախմություն՝ չինական մոտիվներով:

Գայանե ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031