Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանն ու եվրոպացի փորձագետները քննարկել են ՀՀ իրավական և դատական բարեփոխումների վերաբերյալ հարցեր

Մարտ 06,2017 21:05

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՝ ԵՄ TAEX գործիքի շրջանակներում դատաիրավական համակարգի և քրեակատարողական ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների առաջընթացի գնահատման գործընթացի եվրոպացի փորձագետների և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թթ. Ռազմավարական ծրագրի աշխատանքային խմբի անդամները:

Հանդիպման նպատակն է եղել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների ծրագրի շրջանակներում վերլուծել Հայաստանում դատաիրավական համակարգի, քրեակատարողական ոլորտի բարեփոխումների առաջընթացի, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելման դեմ պայքարի ներկա վիճակը:

Արփինե Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին և ընդգծել 2012-2016 թթ. իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման շոշափելի արդյունքների մասին:

Նախարարի խոսքով՝  այն միջոցառումները, որոնք դեռևս ընթացքի մեջ են գտնվում՝ դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ,   նախատեսվում է  ամբողջ ծավալով  ավարտին հասցնել 2017 թվականին:

Հանդիպման մասնակիցները քննարկել են դատական համակարգի արդյունավետության, արդար դատաքննության, անվճար իրավաբանական օգնության մատչելիության, պրոբացիայի օրենսդրության զարգացման, ազատազրկման վայրերում պահպան պայմանների բարելավման, այլընտրանքային պատիժների կիրառման, ինչպես նաև իրավական և դատական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր:

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031