Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհուրդն առաջին աստիճանի ահազանգ է հնչեցրել Լապշինի գործով

Մարտ 07,2017 17:46

Եվրոպայի խորհուրդն առաջին կարգի ահազանգ է հնչեցնում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանում սպառնացող դատավարություն կապակցությամբ: Այս մասին ասվում է Եվրախորհրդի «Լրագրության և լրագրողների անվտանգության պաշտպանության խթանման պլատֆորմի» տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանում սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելությունների, ինչպես նաև «հասարակությանը հակապետական կոչեր անելու» և Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար: Նշվում է նաև, որ այժմ Լապշինը գտնվում է Բաքվի Կուրդախանիի մեկուսարանում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031