Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցել ճանապարհաշինության ոլորտի ծրագրերին

Մարտ 07,2017 18:35

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 7-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017-2020թթ. Եվրամիության և Հայաստանի միջև տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտներում  համագործակցության շրջանակները, ԵՄ-ի կողմից տեխնիկական աջակցության հնարավորությունները, ճանապարհային անվտանգությանն առնչվող մի շարք  հարցեր։

Վ. Մարտիրոսյանի հետ հանդիպումից հետո Վասիլիս Մարագոսի հետ քննարկումները շարունակել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը:

Անդրադառնալով ԵՄ-ի հետ արդեն ունեցած գործակցությանը՝ կարևորվել է  ԱԶԲ-ի, ԵՆԲ-ի և ՎԶԵԲ-ի ֆինանսական միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ճանապարհաշինության բնագավառում իրականացվող աշխատանքները։

Վասիլիս Մարագոսը տեղեկացրել է, որ պատրաստ են աջակցել բոլոր նախատեսվող ծրագրերում և հույս հայտնել, որ քննարկված հարցերի շուրջ հնարավոր կլինի գտնել փոխշահավետ լուծումներ։

ՀՀ տրանսպորտի, կապի  և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031