Լրահոս
Օրվա լրահոսը

Վարձակալված բնակարանում հայտնաբերվել է երկու տղամարդու դի

Մարտ 07,2017 18:44

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երկու տղամարդու մահվան հանգամանքները:

2017 թվականի մարտի 7-ին՝ ժամը 10:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցում գտնվող տներից մեկում հայտնաբերվել է երկու տղամարդու դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է վարձակալական հիմունքներով նշված տանը բնակվող երկու տղամարդու դի: Դիակների արտաքին զննությամբ վերջիններիս աճուկային շրջանում հայտնաբերվել են հետքեր: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են ներարկիչ, տարբեր տեսակի դեղերի տարաներ, հեռախոսներ և այլ առարկաներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդկանց ինքնությունը. նրանցից մեկը 1964թ. ծնված Ա. Գրիգորյանն է, մյուսը՝ 1975թ. ծնված Ա. Ավետիսյանը:

Նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական  փորձաքննություններ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031