Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ-ն ոչ միայն օգուտ չի տալիս, այլեւ այնտեղ ոտնահարվում են մեր քաղաքական եւ տնտեսական շահերը». Անժելա Խաչատրյան

Մարտ 10,2017 18:45 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մենք ինտեգրվել ենք մի միության, որը ոչ միայն օգուտ չի տալիս, այլեւ այնտեղ ոտնահարվում են մեր քաղաքական եւ տնտեսական շահերը, չի լուծվում մեր անվտանգության հարցը»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանը:

Նա եւ «Ազատ դեմոկրատները» Հայաստանի առաջընթացը տեսնում են արեւմտյան զարգացած երկրների հետ հարաբերությունների խորացման ենթատեքստում, ինչի մասին այսօր Անժելա Խաչատրյանը նույնպես բարձրաձայնեց, ինչպես քարոզարշավի շրջանակում նախորդ հանդիպումների ժամանակ  հայտնել էին իր կուսակիցները:

«Եվրասիական տնտեսական միության կազմում անվտանգության ապահովման հնարավորությունների մասին խոսակցությունների ֆոնին մենք տեսանք, թե ապրիլյան օրերին ինչպես արտահայտվեց Ռուսաստանի փոխվարչապետը՝ հայտարարելով՝  Մոսկվան կշարունակի Ադրբեջանին զենք վաճառել:  Հայաստանը պետք է դառնա Եվրամիության լիիրավ անդամ»,- եզրափակեց «Ազատ դեմոկրատների» թեկնածուն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: