Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է գործարար Բարսեղ Բեգլարյանի եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի առանձնատներում կատարված գողության գործով նախաքննությունը. «Ժողովուրդ»

Մարտ 14,2017 12:49

2016 թվականին գործարար Բարսեղ Բեգլարյանի եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի առանձնատներում կատարված գողության դեպքերի մասով հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է Արաբկիր՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

Ինչպես հայտնի է՝ գործարար Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի առանձնատնից հափշտակել էին Ֆաբերժեի 3 ձու։ Գործարարը իր մտերիմ շրջապատում սրտնեղել էր, թե. «Եկել, հասել են մեր տուն, դատարկ հետ դառել, պտի գտնեմ, փող տամ դրանց»։

Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանին, ապա նրա բնակարանից ոսկե եւ արծաթե իրեր էին գողացել։

Դեպքից մի քանի օր անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էին ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 24– ամյա Շահեն Գասպարյանին ու Երեւանի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Նիկոլայ Հարությունյանին։ Հենց նշված անձինք էին բազմաթիվ դրվագներով գողություններ իրականացրել եւ պատրաստվել լքել երկիրը, սակայն չէին հասցրել։ Իրավապահների կողմից կատարված խուզարկություններից հետո Շահեն Գասպարյանի հարազատներից մեկի բնակարանից հայտնաբերվել էին թանկարժեք հուշանվերներ, զարդեր, դանակներ, ատրճանակ եւ այլն։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը`  արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ֆլեշի Բարսեղին հասկացա,բա էն ,,խեղճ ու կրակ,, պատգամավորի տուն ինչի? էին մտել:Երևի սեղանին փող թողած լինեն՝Ֆլեշից գողացած,թե? ընդհակառակը,ով գիտի…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031