Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշվեցին սուսերամարտի Հայաստանի երիտասարդների չեմպիոնները (Ֆոտոշարք)

Մարտ 15,2017 20:40 Share

Նորագավթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում ավարտվեց մինչեւ 20 տարեկանների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ Բյուրեղավանի շուրջ 100 տղաներ եւ աղջիկներ:

Երեք օր նրանք պայքարեցին  երեք զենքաձեւերում հաղթողներին որոշելու համար: Այս տարիքային խմբի չեմպիոն դարձան:

Ճկասուսեր. Մայքլ Հովհաննիսյան եւ Արփինե Աթոյան:

Խոցասուսեր. Էդուարդ Օվիկյան եւ Էմմա Պողոսովա:

Թրասուսեր. Լեւոն Քերոբյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել