Լրահոս
Օրվա լրահոսը

Կաղամբն անփոխարինելի է վահանաձեւ գեղձի գործունեության խանգարման դեպքում

Մարտ 22,2017 13:00

Հյութ օգտագործելու դեպքում վերականգնվում է ատամների էմալը, բացվում է դեմքի գույնը

Օգտակար են կաղամբի բոլոր տեսակները՝ սպիտակագլուխ կաղամբը, կարմրագլուխ կաղամբը, ծաղկակաղամբը, շաղգամակաղամբը եւ այլն։ Օրական 1-2 բաժակ կաղամբի հյութ կամ թարմ կաղամբ օգտագործող մարդը առողջության հետ կապված խնդիրներ չի ունենում։ Այսպես են ասում շատ բնաբույժներ: Կաղամբի տեսակները կարելի է օգտագործել այլ բանջարեղենի կամ նույնիսկ մրգերի հետ խառը։ Կաղամբը դյուրամարս մթերք է. մարսվում է 1.5-2 ժամվա ընթացքում։

Նշվում է, որ կաղամբն անփոխարինելի է վահանաձեւ գեղձի գործունեության խանգարման դեպքում, քանի որ մեծ քանակությամբ յոդ է պարունակում։

Շատ օգտակար է նաեւ թթու դրած կաղամբը։ Եթե թարմ կաղամբի մեջ պարունակվում է C վիտամինի մեկ տարատեսակ, ապա թթու կաղամբի մեջ կա C վիտամինի երկու տարատեսակ։

Ծաղկակաղամբը շատ ավելի մեծ քանակությամբ վիտամիններ ու հանքային աղեր է պարունակում, քան սպիտակագլուխ կաղամբը։

Կաղամբի թարմ հյութ օգտագործելու դեպքում վերականգնվում է ատամների էմալը, բացվում է դեմքի գույնը։ Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է խմել օրական 3 բաժակից ոչ պակաս։ Կաղամբի հյութից պետք է հրաժարվել միայն ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

21,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031