Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին դպրոցի տնօրենները դարձել են ընտրական տասովշիկներ». Նիկոլ Փաշինյան

Մարտ 26,2017 19:09

«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը անվտանգության սպառնալիք  է ստեղծել ոչ միայն արտաքին ոլորտում, այլեւ հոգեւոր ոլորտում:

Ըստ նրա` դա է վկայում նախօրեին մոտ հարյուր տնօրենների շուրջ ստեղծված սկանդալը, երբ հրապարակվեց ձայնագրություն, որում հարյուրավոր դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ պատմում էին, որ ՀՀԿ-ի օգտին ձայներ են հավաքում:

«Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին դպրոցի տնօրենները դարձել են ընտրական տասովշիկներ, ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը ընտրական տասովշիկներին համատարած դարձրել են դպրոցի տնօրեններ, այդ գործընթացն այսօր էլ շարունակվում է: Հիմա էլ նա մեզ ասում է՝ իրեն դուր չի գալիս, որ տանիք ենք բարձրանում, բայց կներեք, այսօր ՀՀԿ-ն որպես պատգամավորի թեկնածու առաջադրել է  մարդկանց, որոնք տասը տարի Աժ պատգամավոր լինելով, ոչ միայն տանիք, այլեւ ԱԺ ամբիոն չեն բարձրացել:

Այդ մարդկանց ինչու են պատգամավորի թեկնածու առաջադրել: Ասում են, թե մարդիկ ցատկոտում են տանիքներով, մենք պատրաստ ենք մեր ժողովրդին այս հուսահատության փոսից ելք առաջարկելու համար բարձրանալ ու նույնիսկ ցատկոտել տանիքներում, ոչ թե Սերժ Սարգսյանի, Ծառուկյան դաշինքի, դաշնակցության, մյուսների նման ցատկոտել Սերժ Սարգսյանի ստեղծած հայրենիք կրկեսում, բա ասում եք մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց առավոտից իրիկուն ցատկոտում եք կրկես սարքած Հայաստանի հանրապետությունում: Հայաստանը կրկես չէ, ՀՀ քաղաքացին կրկեսին հանդիսատես չէ, ՀՀ քաղաքացին իրավատեր է, ՀՀ քաղաքացին արժանապատիվ է, ՀՀ քաղաքացին հզոր է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031