Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեւ չունեմ զանգել Կարեն Կարապետյանին ու ասել՝ ինչո՞ւ չես անում». Բագրատյան (Տեսանյութ)

Մարտ 27,2017 15:45

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր «Հայելի» ակումբում խոսեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին:

«Լավ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսում է ներդրումներից, բայց ինչպե՞ս է խոսում: Դա այն ներդրումային ֆոնդը չէ, ինչ ես եմ ասում, դա բուրժուական ֆոնդ է: Իմ ասածը սուվերեն ֆոնդն է՝ ժողովրդական հիմնադրամը, երբ պետությունն ընտրում է հիսուն նախագիծ, այդ թվում՝ Երեւան-Թեհրան ավտոմայրուղու նախագիծը, եւ ասում՝ ժողովուրդ ջան, հազար դոլար «փայ» արեք այդ նախագծի համար»,-ասաց Բագրատյանը:

Նրա բնորոշմամբ՝ նշյալ հիմնադրամի ստեղծման մասին տարիներ շարունակ բարձրաձայնում է. «Հովիկ Աբրահամյանը եւ Կարեն Կարապետյանը ասել են՝ անելու ենք: Ձեւ չունեմ զանգել Կարեն Կարապետյանին ու ասել՝ ինչո՞ւ չես անում»:

Բագրատյանը խոստացավ, որ պատգամավոր ընտրվելու դեպքում մեկ ամսում այդ ֆոնդը ստեղծելու է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031