Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ Mastercard քարտապանների համար

Մարտ 29,2017 13:50

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Mastercard քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն: Սկսած 29.03.2017-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտապանների ինտերնետ-գնումները, շնորհիվ Secure Code համակարգի, պաշտպանված կլինեն անվտանգության բարձր մակարդակով: Secure Code համակարգը հնարավորություն է տալիս ինտերնետային գնման պահին նույնականացնելու քարտապանին` մուտքագրված մեկանգամյա օգտագործման գաղտնագրի շնորհիվ, որը Բանկն ուղարկում է քարտապանին SMS հաղորդագրության միջոցով հենց գնման պահին:

Secure Code ծառայությունը քարտապաններին տալիս է հետևյալ առավելությունները`

• անվտանգություն. ինտերնետ-գնումը հաստատվում է մեկանգամյա օգտագործման գաղտնաբառով, որը հասանելի է միայն կոնկրետ քարտապանին (գաղտնաբառը ուղարկվում է քարտապանի բջջային հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով) և վավեր է միայն մեկ գնման համար;

• պարզություն և հարմարավետություն. վճարում կատարելու համար հաճախորդն առցանց վճարման էջում մուտքագրում է SMS հաղորդագրության միջոցով իր բջջային Secure Code համակարգի կիրառմամբ (այսինքն անվտանգ) ինտերնետ գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել Secure Code հավատարմագրում ունեցող ինտերնետ խանութներից, այլապես վճարումը կկատարվի առանց մեկանգամյա գաղտնաբառով քարտապանին նույնականացնելու: Այնուամենայնիվ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտապանները ապահովված կլինեն անվտանգության լրացուցիչ միջոցով, որը խարդախությունների հավանականությունը հավասարեցնում է զրոյի:
Իսկ բանկի Visa քարտապանների համար ինտերնետային գնումների անվտանգության ապահովման 3D-Secure համակարգը գործարկվել է սկսած 2017թ. փետրվարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031