Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ մրցակիցների նախընտրական ծրագրերի մասին. «Բոլորը բաժանում են տորթը»

Մարտ 31,2017 19:10

«Ազատ դեմոկրատներ» դաշինքի վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը մարտի 31-ին «Դեբատ» բանավեճի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ մրցակից քաղաքական ուժերի ծրագրերին:

Հայաստանի հանրապետական կուսակցություն

«Ծրագիր չկա, կա պրոֆեսիոնալ շարադրանք: Գրողները իրենց առջեւ նպատակ են դրել՝ այնպես անել, որ ոչինչ չգրեն, բայց խելոք երեւանք: Բավական է ասել, որ երկու թիվ կա գյուղատնտեսության բաժնում, որ մի տեղ մի 100 հա այգի ենք տնկելու, տարեկան Արարատյան դաշտում մի քանի հարյուր հեկտար է տնկվում: Դա գալիս է նրանից, որ գյուղատնտեսության նախարարը իր տեղում չէ, եթե նա է գրել: Եվ սրանից հետո, որ միսը կմորթենք սպանդանոցների 65 տոկոսը սերտիֆիկացված կլինի: Այդ երկու թվերն են՝ 100 եւ 65»:

«Ծառուկյան» դաշինք

«Կան պրոֆեսիոնալ կետեր, բայց մասամբ դիլետանտիզմ է: Հաշվարկ դրա վրա չի արվել, իրենք էլ են հասկացել, որ բոլորը հարցական է, այդպիսի բան չկա եւ սխալմունք է: Օրինակ՝ ասվում է փոխել հարկային օրենսդրությունը եւ բարելավել հարկային վարչարարությունը: Դա ծրագրային կետ չէ, հասկանում եք: Այստեղ կան ծրագրային կետեր, կիսով չափ, այնուամենայնիվ, լուրջ եմ վերաբերում: Ընդհանրապես՝ ծրագիրը սա է՝ մենք լավ օլիգարխ պապաներ ենք, այդ փոքրերին կարող ենք հանգիստ թողնել: Սա ծրագիր չէ, այդպես չի լինում»:

«Ելք» դաշինք

«Պարզապես մի քանի կետեր արտագրել են 2009 թվականին ՀԱԿ դաշինքի համար գրված 100 քայլից: Նույնպես ծրագիր չկա դասական իմաստով»:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք

«ՀԱԿ-ը հիմնականում ներկայացրել է այն, ինչ-որ նախկինում կար, եւ դա ազատական ծրագիր է: Սահմանափակ պոպուլիզմ կա»:

«Ազատ դեմոկրատներ» դաշինք

«Չլինելով պոպուլիստ մենք ստացել ենք ամենամեծ նվազագույն  աշխատավարձը, նույնիսկ ավել, քան «Ծառուկյան» դաշինքը: Եթե հաշվեք գնաճը, աշխատավարձը համարյա թե չենք բարձրացրել: Ծրագիրը սկսել ենք հաշվարկով, թե ոնց են թվերը ստացվում, հետո նոր բաժանել ենք: Մենք սկզբից տորթը թխել ենք, հետո ենք բաժանել: Մնացած ութի մոտ նման բան չկա՝ սկզբից հաշվեմ տորթը թխեմ հետո բաժանեմ: Բոլորը բաժանում են տորթը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031