Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք» դաշինք. Քաղաքացիները չօգտագործված քվեաթերթիկները դուրս են հանում

Ապրիլ 02,2017 09:54

Ժամը 08։00-09։30 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևյալ ընտրախախտումները։

·         Արձանագրվել են մասսայական դեպքեր, որ կտրոնի համարը չի համապատասխանել մատյանում նշված համարին։ Ահազանգերը ստացվել են Վանաձորից և Երևանից  (մասնավորապես՝ ընտրատեղամաս 8/12, թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա համայնք)։

·         Արձանագրվել են քվեախցիկում գտնվող աղբարկղի դատարկման մասսայական դեպքեր։ Քաղաքացիները չօգտագործված քվեաթերթիկները դուրս են հանում։ Ահազանգերը ստացվել են Վանաձորից, Երևանից, Վայքից։

·         Չի պահպանվում քվեաթերթիկների դասավորության 1-9 համարակալման հերթականությունը։

·         Հանձնաժողովների նախագահները հրաժարվում են արձանագրություն կազմել տեխնիկական սարքերի շեղումների վերաբերյալ։ Սարքի չաշխատելու պարագայում մատյանում չեն գրանցում քաղաքացու անձնագրի տվյալները (մասնավորապես՝ 16/1, թիվ 5 ընտրատարածք, Արարատի մարզ)։

·         Քաղաքացիները ներկայացել են օգնականներով, այնինչ դրա անհրաժեշտությունը չի եղել, իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել (մասնավորապես 15/7 ընտրատեղամասում, թիվ 7 ընտրատարածք, Արագածոտնի մարզ)։

·         Հայտնաբերվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայաստանի կոմունիստական կուսակցության քվեաթերթիկների անկյունները սևացրած են եղել։

«Ելք» դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930