Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «90 % մասնակցությունն անբնական երևույթ է»

Ապրիլ 02,2017 22:29

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսում նշեց. «Բազում ահազանգեր ունենք, որ երկու ուժեր՝ ՀՀԿ-ն եւ Ծառուկյան դաշինքը ընտրակաշառք են բաժանում, որը նրանք անվանեցին նվիրատվություն կամ Ծառուկյանի հոգու արտացոլանք: Մենք հասկացանք, որ այս ընտրությունները չեն խոստանում տարբերվել նախորդներից:  Ցավոք սրտի, բազում տեղամասերում մեր դիտարկումները ցույց էին տալիս, որ քաղաքական ուժերը կարողանում են վերահսկել քվեարկության ընթացքը:

Մարդկանց մի զգալի քանակություն պահանջում էր ուղեկցություն, պատճառաբանելով, որ միայնակ չեն կարող կատարել քվեարկություն, ընդ որում, այդ ուղեկցությունների արդյունքում իրենք քվեարկել են այնպես, ինչպես իրենց թելադրել են»:

Ստյոպա Սաֆարյանը փաստեց, որ այս անգամ մայրաքաղաքում էլ են կարողացել վերահսկել քվեարկության ընթացքը. «Կոնկրետ 2/1 տեղամասում լույսերն անջատված են եղել, մեր վստահված անձինք ուղղակի ստիպված նստած են եղել քվեատուփերի վրա: Տարբեր տեղամասերում անջատվել են լույսերը, ընտրողների մեծ հոսք է եղել, լավ է, որ ծեծկռտուքներ, քաշքշուկներ չեն արձանագրվել: Մեր շտաբի տարածքում տեսնում էինք, թե ինչպես են ընտրողները ուղեկցող անձանց հետ տաքսիներով վերին աստիճանի կազմակերպված գնում քվեարկելու: Մարզերի մի շարք վայրերից էլ տեղեկություններ էին ստացվում, որ գործ ունենք բաց քվեարկության հետ»:

«Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը տարակուսանք է հայտնում ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշի վերաբերյալ. «Վախենամ 90 % մասնակցության մասին է խոսքը՝ Հայաստանում առկա բնակչության թվով, իսկ սա անբնական երեւույթ է»:

Ստյոպա Սաֆարյանը չհամաձայնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պնդմանը, թե ընտրախախտումները էական չեն եւ չեն կարող անդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930