Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականներն իրարից ձայներ են գողանում

Ապրիլ 02,2017 23:42

Aravot.am-ը ահազանգ է ստացել Արագածոտնի մարզի Մելիք գյուղից: Մեր տեղեկություններով, ձայների հաշվարկի ժամանակ  հանձնաժողովի նախագահ Արշակ Դավթյանը «գողացել» է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր`Նաիրի Սահակյանի, նախկին ԲՀԿ-ական, ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակով առաջադրված Արագած Ախոյանի ձայները: Հանձնաժողովի նախագահը, մեզ հասած տեղեկություններով, այդ ձայները «նվիրել է» Արագածոտնի գազի գրասենյակի տնօրենի որդուն`Ռոլանդ Հայրապետյանին: Նա եւս այս տարածքում ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուներից է:

Aravot.am-ի հետ զրույցում, սակայն, հանձնաժողովի նախագահ Արշակ Դավթյանը հերքեց սույն տեղեկությունը: Նա ասաց, որ նման բան չի եղել, որ իրենց տեղամասում ամեն ինչ կազմակերպվել է օրենքով: Նաեւ տեղեկացրեց, որ սույն դեպքի առիթով, Նաիրի Սահակյանի եւ Արագած Ախոյանի վստահված անձինք արձանագրություն են կազմել, բայց ինքը որեւէ խնդիր չունի: Հանձնաժողովի նախագահին չի կաշկանդում նաեւ այն, որ հնարավոր է այդ տեղամասում վերահաշվարկի պահանջ ներկայացվի: «Ես ոչ մի խնդիր չունեմ, թող պահանջեն, ամեն ինչ նորմալ ա»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930