Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ֆինանսական միջոցներ են հատկացվում սպորտի ոլորտին». Հրաչյա Ռոստոմյան

Ապրիլ 05,2017 14:38

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) գլխավոր քարտուղարի խորհրդական Լուբոմիր Կոտլեբային (Lubomir Kotleba):

Հ. Ռոստոմյանը հյուրին տեղեկացրել է սպորտի ոլորտում մեր երկրի պետական քաղաքականության, ռազմավարական մոտեցումների, ինչպես նաև տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին հատկացվող պետական ֆինանսավորման մասին: «Մեր երկիրն այսօր գտնվում է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, սակայն անգամ այդ պայմաններում ՀՀ կառավարության կողմից ֆինանսական միջոցներ են հատկացվում սպորտի ոլորտին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության հիմնական ուղղություններից են մանկապատանեկան սպորտի զարգացումը և սպորտի մասսայականացումը: Ինչ վերաբերում է սպորտի բարձրագույն նվաճումներին, ապա այդ առաքելությունն իրականացվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից»,- ասել է նախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ հայկական բասկետբոլը առաջընթաց է ապրում, և ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում են ոչ միայն Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային խմբերի հավաքականները, այլ նաև ակումբային բասկետբոլը:

Լուբոմիր Կոտլեբան տեղեկացրել է, որ ինքը Երևանում է գտնվում FIBA-ի հատուկ ծրագրի շրջանակներում, որն ուղղված է տարբեր երկրների, այդ թվում նաև՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության հնարավոր ուղիների ուսումնասիրմանը: «Պատրաստվելու է մանրամասն հաշվետվություն, որի հիման վրա էլ կմշակվեն ոչ միայն համագործակցության տարբերակները, այլ նաև ազգային ֆեդերացիաներին ցուցաբերվող աջակցության տեսակները»,- նշել է FIBA-ի ներկայացուցիչը:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930