Լրահոս
Օրվա լրահոսը

«14 հատ տանկ ձեր դեմ հելնեին ի՞նչ կզգայիք». Հակառակորդի 3 տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Բրյուսովի ուսանողներին. (Ֆոտոշարք)

Ապրիլ 12,2017 22:02

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում ուսանողները ապրիլյան պատերազմի հերոսներին եւ հնարավորություն ունեցան հարցեր ուղղել նրանց:

Ուսանողներից մեկը հարցրեց՝ «բանակը յուրաքանչյուր տղայի կյանքում շատ մեծ դեր ունի, ձեզ մոտ ի՞նչ փոխվեց մինչեւ ծառայությունը եւ ծառայությունից հետո»:

Կրտսեր սերժանտ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Հարություն Բադալյանը պատասխանեց. «Ժողովրդի մոտ այսպիսի խոսք կա՝ երբ տղան գնում է բանակ, տղամարդ դարձած հետ է գալիս: Բանակից մարդ վերցնում է այն ճիշտ բաները այն ժամանակ, երբ ինքը ցանկանում է: Եթե մարդ ցանկացած լավ բաներ բանակից հօգուտ իրեն վերցնի, հաստատ իմացեք, բանակից հասունացած վերադառնալու է: Բանակը հիմնականում հասունացնում է, շատ բաներ է տալիս, բայց երեւի ավելի շատ վերցնում է: Եթե ճիշտ կողմերը վերցնես, կարող ես ճիշտ օգտագործել ապագա կյանքում: Ընդհանուր առմամբ օգտակար է»:

Իսկ մի ուսանող հարց ուղղեց զինվորների մանկության մասին: Նա հարցրեց, թե ինչպիսին են եղել փոքր ժամանակ, պատկերացրե՞լ են իրենց զինվորի դերում: Շուլի Հալոբյանը, որը ապրիլյան պատերազմում հակառակորդի 3 տանկ է ոչնչացրել, պատասխանեց. «Իմ մանուկ հասակում ընդհանրապես տանկերի հետ կապ չի եղել, ոչ էլ ցանկություն է եղել»:

Մի ուսանողուհի հարցրեց՝ պատերազմի ժամանակ, երբ մահի դեմ էիք կանգնած, ուզում եմ իմանալ ձեր զգացողությունը, թե ինչ էիք զգում այդ պահին, ինչպե՞ս էիք դեմ գնում մահին: Ապրիլյան պատերազմում մոտ 3 կմ հեռավորությունից «Իգլա» համալիրով հակառակորդի ուղղաթիռը խոցած Գեւորգ Մանուկյանը պատասխանեց, որ այդ թեժ պահին ո՞վ այդքան ժամանակ ունի, որ նստի մտածի, թե ինչ զգա. «Այդ պահին միայն զգում ենք, որ թշնամին հարձակվել է, մենք պետք է պաշտպանենք եւ ինչ գիտենք, գործողություններով փորձենք կանխել հակառակորդին: Այդ նույն հարցին 4 հրթիռով հակառակորդի 3 տանկ ոչնչացրած, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Ռաֆայել Հովհաննիսյանը գյումրեցուն հատուկ հումորով պատասխանեց. «Էդ հարցը, ովքեր կուդան, միշտ իրանց ասել եմ՝ օր 14 հատ տանկ ձեր դեմ հելնեին ի՞նչ կզգայիք»:

Հարություն Բադալյանն էլ ասաց, որ ինչ-որ մի բան չես հասցնի զգալ. «Ճիշտն ասեմ, կոնկրետ կռվի ժամանակ իմացել եմ, որ մահանալու եմ, բայց էդքան ցավագին չեմ տարել: Որ հասցնեի ցավագին տանեի, ինձ թվում է, չէի հասցնի կռիվ անեի: Մի երկու բան հասցրեցի մտածեմ ու վերջ, ուղեղս անջատեցի ու միանգամից գործեցի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930