Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

Ապրիլ 13,2017 16:19

Ապրիլի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելեց Սուրբ Հարության տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ:
Նախարարը շրջեց տաղավարներով, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց սպասարկման մշակույթն ու մատուցման ոճը և հիացմունք հայտնեց հատկապես ձեռագործ աշխատանքների վերաբերյալ:

Այնուհետև Սփյուռքի նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա մասնավորապես նշեց. «Անցնող հինգ տարիների ընթացքում երկրի ղեկավարության, կառավարության ծրագրերը ուղղված են նրան, որ սիրիահայերը հաստատվեն, մնան ու արարեն իրենց Հայրենիքում՝ Հայաստանում, ինտեգրվեն հասարակությանը: Այս ցուցահանդես-տոնավաճառները դրա ապացույցն են և նպատակաուղղված են նաև սիրիահայերի ինտեգրմանը: Հիսունից ավելի անհատ ձեռներեցներ կամ մանր բիզնեսի ներկայացուցիչներ այս պահին իրենց արտադրանքը ցուցադրում են, վաճառում, գտնում գործընկերներ, ընդլայնում բիզնեսը: Մենք, համագործակցելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ, փորձում ենք արագացնել սիրիահայերի տնտեսական ինտեգրումը: Իսկ ահա կրթական և սոցիալական հիմնախնդիրները ամբողջությամբ լուծված են: Չկա մի ոլորտ, որտեղ սիրիահայերի համար դռները բաց չեն, և չեն գտնվում ուղիներ նրանց օգնելու համար»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930