Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի տղաների առաջնության մրցանակակիրները

Մայիս 02,2017 10:55

Մայիսի 2-ին մեկնարկում է 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի տղաների առաջնությունը, որին մասնակցում են 10 բուհերի թիմեր։
Մայիսի 1-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարզադահլիճում կայացան ապրիլի 25-ին մեկնարկած ՀՀ 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով տղաների վոլեյբոլի առաջնության եզրափակիչ խաղերը: Չեմպիոնի տիտղոսի համար մրցեցին ՀՊՏՀ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) տղաների թիմերը: Թեժ պայքարից հետո 3:2 հաշվով հաղթող ճանաչվեց ՀԱՊՀ-ի թիմը, ՀՊՏՀ-ի թիմն էլ երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց փոխչեմպիոն: 3-րդ հորիզոնականը բաժին հասավ Երևանի պետական համալսարանի թիմին, որը համառ պայքարում 3:1 հաշվով առավելության հասավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թիմի նկատմամբ: Առաջնությանը մասնակցեցին 8 բուհերի թիմեր (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Եզրափակիչ խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն. երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը ստացան պատվոգրեր և մեդալներ, իսկ չեմպիոնները՝ նաև գավաթ:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից լավագույն խաղացողներ ճանաչված Հայկ Հովհաննիսյանը(ՀԱՊՀ) և Տիգրան Այվազյանը (ՀՊՏՀ) պարգևատրվեցին հատուկ սահմանված մրցանակներով։

Պարգևատրումն իրականացրեցին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը և 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի գլխավոր մրցավար Վահագն Հարությունյանը։

Նշենք, որ մարզական խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի ամրապնդմանը։

Ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ ԿԳՆ-ն, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031