Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու զբոսաշրջիկներին չի հաջողվել մուտք գործել Զվարթնոցի տարածք

Մայիս 03,2017 12:10

Aravot.am-ը դժգոհություններ է ստացել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի որոշ այցելուներից: Հայաստանցի եւ օտարերկրացի մի խումբ զբոսաշրջիկներ փորձել են ապրիլի 30-ին 16:30-ի սահմաններում ներս մտնել, սակայն նման հնարավորություն չի ընձեռվել, քանի որ, ինչպես Aravot.am-ին փոխանցեցին այցելուները, «Զվարթնոցից» պատճառաբանել են, որ նախատոնական օր լինելու պատճառով թանգարանը փակ է, եւ սա այն դեպքում, երբ դրամարկղի վրա այլ բան է գրված եղել աշխատաժամերի մասին:

Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը փոխանցեց հետեւյալը. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը կիրակի օրերին աշխատում է մինչև ժամը 15.30-ը: ՊՈԱԿ-ի տնօրենի 2008 թ. դեկտեմբերի 21-ի N 407 հրամանի համաձայն նախատոնական և հիշատակի օրերի նախօրեին աշխատանքային ժամն ավարտվում է մեկ ժամ շուտ` 14. 30-ին: Ժամը 16.30-ին հարգարժան այցելուները չէին կարող մուտք գործել արգելոցի տարածք, քանի որ աշխատանքային ժամն ավարտված է եղել: Նկատի ունենալով, որ զբոսաշրջային սեզոնն արդեն ակտիվացել է Հայաստանում, ՊՈԱԿ-ի տնօրենությունը որոշել է մայիսի 2-ից երկարացնել արգելոց-թանգարանի աշխատաժամերը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` hushardzan.am կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031