Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ. Ցավում ենք, որ Ադրբեջանը հրաժարվեց երկարաձգել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատը

Մայիս 05,2017 11:10

Միացյալ Նահանգները ցավում են, որ Երևանում ԵԱՀԿ գրասենյակը պետք է փակվի: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ԱՄՆ առաքելության հայտարարության մեջ:

«Դաշտային գրասենյակները տրամադրում են անհատական օգնություն իրենց հյուրընկալող երկրներին՝ օգնելով հավատարիմ մնալ ԵԱՀԿ սկզբունքներին և հանձնառություններին, խթանելով երկխոսությունը կառավարության և քաղաքացիական հասարակության միջև»,- ասվում է տեքստում:

ԱՄՆ-ը նաև բարձր է գնահատել Գերմանիայի և Ավստրիայի նախագահությունների ջանքերը՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը փակուղուց հանելու ուղղությամբ: «Ցավում ենք, որ Ադրբեջանը հրաժարվեց երկարաձգել մանդատը, քանի դեռ գրասենյակը շարունակում է ականազերծման հումանիտար գործունեությունը: Հայաստանը պատրաստ էր փոխզիջման, որպեսզի այդ գործողություններն ավարտվեին: Չնայած ամիսներ շարունակ ԵԱՀԿ նախագահության գործադրած ջանքերին՝ այն չկարողացավ բոլոր կողմերին բավարարող լուծում գտնել՝ գրասենյակի աշխատանքները երկարաձգելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն կոչ է արել ԵԱՀԿ-ին շարունակել համագործակցությունը Հայաստանի՝ինչպես կառավարության, այնպես քաղաքացիական հասարակության հետ:

«Մենք դիմում ենք ԵԱՀԿ նախագահությանն ու գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով նոր տարբերակներ գտնել Հայաստանում և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայությունն ապահովելու համար: Ի վերջո, Միացյալ Նահանգները ցանկանում է շնորհակալություն հայտնել դեսպան Արգո Ավակովին և նրա աշխատակազմին փայլուն աշխատանքի համար հատկապես վերջին ամիսներին, երբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ապագան անորոշ էր»,-ասվում է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031