Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ

Մայիս 08,2017 10:53

Մայիսի 6-ին, 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ:

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 160 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2600 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը մայիսի 7-ին կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (7 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (7 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031