Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լավրենտի Միրզոյանը` ԿԳ նախարարության «ծոցի» եւ Լեզվի տեսչության լուծարման մասին

Մայիս 11,2017 13:40

Aravot.am-ը ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանից հետաքրքրվեց` ինչպես է վերաբերվում կառույցի լուծարմանը:

«Կա կիրարկման կարգ, որը Լեզվի մասին օրենքի ընդունումից հետո է ընդունվել, Լեզվի մասին օրենքի կիրարկման կարգում գրված է՝ կառավարության կազմում ստեղծել գործադիր իշխանության հանրապետական մարմին, այնուհետեւ կառավարության կազմում ստեղծվել է Լեզվի պետական տեսչությունը, որը մինչեւ 2002 թ. գործել է որպես կառավարությանն առընթեր մարմին, ապա 2002-ին մտցվել է ԿԳ նախարարության աշխատակազմ՝ որպես առանձնացված ստորաբաժանում: Այդ օրվանից մինչ հիմա Լեզվի պետական տեսչությունը տնվորի կարգավիճակում է, ծվարած էր ԿԳ նախարարության ծոցում: Այսօր միակ տեսչությունն է Հայաստանի Հանրապետությունում, որը ազգային անվտանգության խնդիր է իրականացնում` Լեզվի մասին օրենքի պահանջներին համապատասխան»:

Լեզվի պետական տեսչության նախկին պետը կարծում է, որ տեսչությանը պետք է ավելի մեծ կարգավիճակ տրվեր, բայց նրա խոսքերով, առայժմ որեւէ մեկը որեւէ հստակ մեկնաբանություն չի տալիս, թե ի՞նչ է լինելու այդ կառույցի լուծարվելուց հետո:

«Կառավարության որոշման մեջ գրված է, որ մինչեւ տարեվերջ տեսչությունը պետք է լուծարվի, բայց թե ո՞վ պետք է Հայաստանի Հանրապետությունում լեզվական քաղաքականությունն իրականացնի, Լեզվի մասին օրենքի դրույթներն ո՞վ պետք է իրականացնի, պարզ չէ: Եթե Լեզվի տեսչությունը վերացնում ես, ուրեմն Լեզվի մասին օրենքը եղած-չեղած մի հաշիվ է»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031