Լրահոս
Օրվա լրահոսը

9/46 տեղամասում եւս մի չհրկիզվող պահարան կար (Տեսանյութ)

Մայիս 14,2017 08:55

Արդեն հաղորդել ենք, որ 9/46 տեղամասում ժամը 21:30 րոպեին ոստիկանները բացել էին դռները եւ ընտրատեղամասի քվեարկության սենյակից դուրս տարել չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում են քվեաթերթիկները:

«Ելք» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը կեսգիշերն անց այցելել էր 9/46 տեղամաս՝ պարզելու թե ոստիկանության ներգործությամբ բացված չհրկիզվող պահարանը ինչ վիճակում է։

Ոստիկանների բացատրությամբ՝ տեղամասում մեկից ավելի չհրկիզվող պահարաններ կան, ինչը նաեւ արձանագրել էր «Ելքի» ներկայացուցիչը:  Դավիթ Խաժակյանը նաեւ արձանագրել էր այս տեղամասում ոստիկանների «արտառոց» չափի ներկայություն:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031