Լրահոս
Օրվա լրահոսը

Խուլիգանություն Հրազդանի կիրճում. բռնություն է գործադրվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ. 2 անձ ձերբակալվել է

Մայիս 25,2017 19:17

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Հրազդանի կիրճում մայիսի 22-ին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Հրազդանի կիրճում մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հնչեցրել հայհոյանքներ, ապա՝ վիճաբանել  հայհոյելու համար դիտողություն արած ռազմական ոստիկանության երկու աշխատակիցների հետ։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ  հասարակական կարգը խախտողները քարեր են նետել ռազմական ոստիկանության, ինչպես նաև՝  ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: 2 անձ ձերբակալվել է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031