Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Մալաքյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա հանդիպումներին. ffa.am

Հունիս 02,2017 18:40

ffa.am. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին վնասվածքի պատճառով: Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել իր ակումբի կազմում անցկացրած վերջին խաղում: Հայաստանի ազգային հավաքականի բժշկական անձնակազմը հույս ուներ, որ Մալաքյանը կհասցնի վերականգնվել գոնե մինչև Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը, սակայն բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստի լրիվ ապաքինման համար անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ:

Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով այս անգամ հավաքական չեն հրավիրվել Գևորգ Ղազարյանը, Դավիթ Մանոյանը և Հովհաննես Համբարձումյանը, իսկ Վարազդատ Հարոյանը չի կարող մասնակցել Չեռնոգորիա-Հայաստան հանդիպմանը որակազրկման պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930