Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցվածների մեծամասնությունը Ազգային ժողովի մասին դեռ կարծիք չի կազմել

Հունիս 05,2017 16:00

Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե ինչ տպավորություն ունեն նոր՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովից: Հարցման մասնակիցներին առաջարկվել էր պատասխանել 4 տարբերակ՝ «ամենաանհաջողն է», «նախորդներից լավն է», «դեռեւս ոչ մի», «բացարձակապես չեմ հետաքրքրվում»:

Հարցվածների 12 տոկոսը կարծում է, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը նախորդներից լավն է, 13 տոկոսը բացարձակապես չի հետաքրքրվում, 37 տոկոսը կարծում է, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը ամենաանհաջողն է: Իսկ հարցվածների մեծամասնությունը՝ 38 տոկոսը, նոր Ազգային ժողովի մասին դեռ կարծիք չի կազմել:

 

Ա. ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

03.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930