Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Եդիգարյան. «Այս խաղն ավելի շատ օգնեց պրակտիկա ձեռք բերել»

Հունիս 05,2017 00:41

Սենթ Քիթս եւ Նեւիսի հավաքականի հետ խաղում Արտակ Եդիգարյանը Հայաստանի ընտրանու կազմում խփեց իր առաջին գնդակը: Այս դիմակայությունում մեր թիմի վերջին` հինգերորդ, գոլի հեղինակը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մի փոքր թուլացնելու դեպքում կարող էին պատժվել. «Պատրաստվում ենք աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիայի հետ շատ կարեւոր hանդիպմանը: Տղաներ կային, որ վաղուց չէին խաղացել: Այս խաղն ավելի շատ օգնեց պրակտիկա ձեռք բերելու հարցում:

Պատրաստ եմ խաղալ այն դիրքում, որում մարզիչը կասի, որտեղ կարող եմ օգուտ բերել հավաքականին: Մշտական նույն դիրքում չեմ խաղում»,- ասաց Արտակ Եդիգարյանը:

Ֆուտբոլիստն անդրադառնալով հավաքականում իր առաջին գոլին նշեց, որ կփորձի ավելացնել:

Անի ԳԱԼՍՏՅԱՆ

Լուսանկարը՝ prosport.kz-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930