Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոս. «Ահաբեկչությունը հակառակ է Աստծո կամքին»

Հունիս 05,2017 10:27

Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել են անմեղ անձեր, վիրավորվել տասնյակ քաղաքացիներ:

Նորին Սրբությունը Միացյալ Թագավորության վարչապետին և ժողովրդին փոխանցել է Հայոց Եկեղեցու և նրա բարեպաշտ հավատացելոց սրտակցությունն ու զորակցությունը:

«Ահաբեկչությունը հակառակ է Աստծո կամքին: Չկա որևէ կրոն, ուսմունք կամ արժեքային համակարգ, որ արդարացնի ատելությունը, թշնամանքը և բռնությունը այլոց նկատմամբ, խրախուսի հույսերով առլեցուն մարդկային կյանքի ընդհատումը: Մենք խստորեն դատապարտում ենք կատարվածը և հույս հայտնում, որ հանդիման այս սոսկալի երևույթի` քաղաքակիրթ աշխարհը կմիավորի իր ջանքերը` հանուն խաղաղության ու մարդկության անվտանգ կյանքի», – նշված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին, Սուրբ Հոգու մխիթարություն` զոհվածների ընտանիքներին և Միացյալ Թագավորության ողջ ժողովրդին: Հայոց Հայրապետն Երկնավորի հովանին ու զորակցությունն է հայցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իշխանություններին` հաղթահարելու այս չարիքը և ապահովելու աստվածասեր ժողովրդի խաղաղ, ստեղծագործ կյանքը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                     

Տեղեկատվական համակարգ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930