Լրահոս
Օրվա լրահոսը

Մատաղիսի զորամասի նոր պետ է նշանակվել

Հունիս 05,2017 19:44

Օրերս Մատաղիսի զորամասի նոր պետ է նշանակվել: Այս մասին Արցախի հանրապետություն այցելած լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը:

Նա առանց անուններ հրապարակելու՝ տեղեկացրեց, որ զորամասի պետի տեղակալների պաշտոններում եւս նշանակումներ եղել են:

Հիշեցնենք, որ վերջերս զորամասից դուրս տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի հետեւանքով, որի ժամանակ ջրահեղձ էին եղել երեք զինծառայողներ, զորամասի պետն ու նրա երկու տեղակալներն ազատվել էին պաշտոնից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930