Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի ավագ դպրոցի վերաբերյալ քրեական գործ է քննվում

Հունիս 06,2017 21:11

Ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Դիլիջան քաղաքի ավագ դպրոցին առնչվող քրեական գործ է քննվում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբակային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը»):

Սույն հոդվածը նախատեսում է 200-300 հազար դրամ տուգանք կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով կամ 2-3 ամիս ժամկետով կալանք կամ առավելագույնը 4 տարի ժամկետով ազատազրկում:

Թեեւ քննվող քրեական գործը վերաբերում է պաշտոնական լիազորությունները չարաշահելուն, սակայն այն հարուցված է դեպքի, ոչ թե՝ պաշտոնատար անձի վերաբերյալ:

Մեր տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է այն պատճառով, որ դպրոցի աշակերտներից մեկը երկար ժամանակով բացակայել է դասերից, սակայն դպրոցի ղեկավարությունը աչք է փակել դրա վրա:

Դիլիջանի ավագ դպրոցը գործում է Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության ենթակայության ներքո:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930