Լրահոս
Օրվա լրահոսը

Օպտիմալացումն ու կրճատումները հասան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն. «Հրապարակ»

Հունիս 07,2017 11:17

Օպտիմալացումն ու կրճատումները հասան նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Այդ մասին առաջինը բարձրաձայնեցին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անանուն օգտատերերը՝ գրելով, որ տնօրենի հրամանով կառուցվածքային փոփոխությունների անվան տակ կրճատվել են թատրոնի մի շարք աշխատակիցներ, այդ թվում՝ տնօրենի 3 տեղակալները, որոնց փոխարեն աշխատանքի է ընդունվել տնօրենի նոր տեղակալ։

Ինչպես տեղեկացանք, աշխատանքից ազատվել են տնօրենի 4 տեղակալներից 3-ը՝ ընդհանուր կառավարման հարցերի գծով տնօրենի տեղակալ Նարեկ Անտոնյանը, պլանավորման եւ շահագործման գծով տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանը, շենքի, սարքավորումների սպասարկման հարցերի գծով տնօրենի տեղակալ Սուրեն Աղաբաբյանը։ Տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանը նշեց, որ միայն իրեն չեն կրճատել, էլի մարդիկ կան, ապա հրաժարվեց խոսել։ Մյուսների հետ կապ հաստատել չհաջողվեց։

Օպերային թատրոնի գեղղեկավար եւ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես իրականացնող Կոնստանտին Օրբելյանից հետաքրքրվեցինք, թե որն է իր 3 տեղակալների կրճատման պատճառը՝ վատ էին աշխատում, ավելորդ հաստիք էին զբաղեցնում։ Օրբելյանը նշեց, որ կա կառավարության որոշում, ըստ որի՝ պետք Է կրճատեն իրենց ադմինիստրատիվ անձնակազմի 18-20 տոկոսը, եւ հորդորեց այդ հարցով դիմել կառավարությանը։

Այսինքն՝ էլի՞ են լինելու կրճատումներ։ «Այս պահին կրճատել ենք միայն 10 հոգու»,- ասաց նա։ Թե 3 տեղակալներից բացի մյուսներն ովքեր են, Օրբելյանը կոնկրետ չի կարող ասել, քանի որ Օպերայում աշխատում է 700 հոգի, եւ բոլորին անուններով չգիտի։ «Մենք անում ենք այն, ինչ ասում է կառավարությունը, սա մշակույթի նախարարի դիրեկտիվն է»,-  ասաց նա՝ նշելով, որ սա արվում է՝ համաձայնեցված կառավարության որոշման հետ։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930